Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ղուկաս 11:47 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Վա՜յ ձեզ, որ մարգարեներին շիրիմներ եք շինում, մինչդեռ ձեր հայրերը նրանց սպանեցին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Վա՛յ ձեզ, որ շինում եք մարգարեների գերեզմանները, իսկ նրանց ձեր հայրերն են սպանել։

Տես գլուխը



Ղուկաս 11:47
5 Խաչաձեւ Հղումներ  

Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ նման եք գաջով սպիտակեցրած գերեզմանների, որոնք արտաքնապես գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ։


Դրանով վկայում եք, որ կամակից եք ձեր հայրերի գործերին, որովհետև նրանք կոտորեցին մարգարեներին, իսկ դուք նրանց գերեզմաններ եք շինում։


Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։


որոնք սպանեցին Տեր Հիսուսին ու մարգարեներին, հալածեցին նաև մեզ և Աստծու աչքից ընկան ու բոլոր մարդկանց թշնամի դարձան։