Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ղուկաս 11:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ մինչ Հիսուսն այս բանն էր խոսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց և ասաց. «Երանի՜ այն որովայնին, որ հղացավ և սնեց քեզ»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ երբ նա խոսում էր այս, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց ու ասաց. «Երանի՜ այն որովայնին, որ կրել է քեզ, և այն ստինքներին, որ սնել են քեզ»։

Տես գլուխը



Ղուկաս 11:27
6 Խաչաձեւ Հղումներ  

Քո հայրն ու մայրը թող ուրախ լինեն քեզ համար, և թող խնդա, ով ծնել է քեզ։


Հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։


բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը։


որովհետև նա նկատեց իր աղախնի խոնարհ վիճակը։ Եվ ահա այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի պիտի տան,


Այն ժամանակ գնում և վերցնում է իրենից ավելի չար յոթ այլ դևեր և մտնում, բնակվում է այնտեղ, և այն մարդու վերջին վիճակը լինում է ավելի վատ, քան նախկինը»։


որովհետև օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն՝ “Երանի՜ չբեր կանանց և նրանց, որոնք բնավ չծնեցին և կրծքով չսնեցին”։