Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, և ծառային՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը Բեեղզեբուղ կոչեցին, որքա՜ն ավելի նրա ընտանիքի անդամներին։
Ղուկաս 11:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, եթե սատանան էլ ինքն իր մեջ բաժանվեց, նրա թագավորությունը ինչպե՞ս կարող է կանգուն մնալ. որովհետև իմ մասին ասում եք. “Դա դևերին հանում է դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե սատանան էլ ինքն իր մեջ բաժանվի, նրա թագավորությունն ինչպե՞ս կանգուն կմնա. որովհետև դուք ասում եք, թե ես Բեեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում։ |
Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, և ծառային՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը Բեեղզեբուղ կոչեցին, որքա՜ն ավելի նրա ընտանիքի անդամներին։
Եթե սատանան սատանային հանում է, ինքն իր մեջ բաժանվեց. ուրեմն նրա թագավորությունը ինչպե՞ս կարող է կանգուն մնալ։
Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է. “Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես” (Բ Օր. 6.13)»։
Նրա համբավը տարածվեց ողջ Ասորիքով մեկ, և նրա մոտ բերեցին զանազան ցավերով ու տանջանքներով տառապող ամեն մի հիվանդի, դիվահարի, լուսնոտի, անդամալույծի, և Հիսուսը բժշկեց նրանց։