Ղուկաս 1:47 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, |
Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, ազդարարի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը. նա հեզ է՝ հեծած էշի վրա և նրա ավանակի վրա։
Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալը, մեր փրկիչ Աստծու և մեր հույսը եղող Հիսուս Քրիստոսի հրամանով,
բայց իր խոսքը հայտնեց իր ժամանակին՝ քարոզության միջոցով, որն ինձ վստահվեց մեր Փրկիչ Աստծու հրամանով։
չգողանան, այլ բացարձակ հավատարմություն ցուցաբերեն, որպեսզի ամեն ինչով պատիվ բերեն մեր Փրկչի՝ Աստծու վարդապետությանը։
և սպասենք երանելի հույսին ու փառքի հայտնությանը մեր մեծն Աստծու և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի,
նրան՝ միա՛կ Աստծուն և մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը, փա՜ռք, մեծությո՜ւն, զորությո՜ւն և իշխանությո՜ւն բոլոր ժամանակներից առաջ, այժմ և բոլոր ժամանակներում։ Ամեն։