Ղուկաս 1:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ես էլ, որ սկզբից ամենայն ճշմարտությամբ հետամուտ եղա ամեն բանի, կամեցա կարգով շարադրել քեզ համար, ո՛վ գերազանցդ Թեոփիլոս, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ես էլ, որ սկզբից ճշգրտորեն հետևում էի ամեն բանի, ուզեցի կարգով գրել քեզ, ո՛վ պատվականդ Թեոփիլե, |
Այդ ժամանակ հաճելի կլինեն քեզ արդարության զոհերը, ողջակեզները և ընծաները, Այդ ժամանակ արջառները կզոհեն քո զոհասեղանին։
Ահավասիկ սովորեցնում եմ քեզ ճշմարիտ խոսքեր և գիտություն, որ քեզ դիմողներին հոժարությամբ ճշմարտության խոսքերով պատասխանես։
Եվ այսպիսով, քանի որ Ժողովողը մյուսներից ավելի իմաստուն դարձավ, սկսեց գիտություն սովորեցնել ժողովրդին, ուսումնասիրեց ու մշակեց բազմաթիվ առակներ։
Առաջին պատմությունը, որ սկզբից գրի առա, ո՛վ Թեոփիլոս, այն ամենի մասին էր, ինչ Հիսուս արեց և ուսուցանեց,
Դրա համար ես էլ ինձ իրավունք եմ վերապահում չնեղելու նրանց, ովքեր հեթանոսներից դառնում են Աստծուն,
Ուստի հաճելի թվաց մեզ՝ միատեղ հավաքվածներիս, ձեզ մոտ ուղարկել ընտրված մարդկանց՝ մեր սիրելիներին, Բառնաբասի ու Պողոսի հետ,
Քանզի հաճելի թվաց Սուրբ Հոգուն և մեզ՝ ավելի ոչ մի բեռ չդնել ձեզ վրա, բացի այս կարևորներից,
Միառժամանակ այստեղ մնալուց հետո ելավ հերթով շրջելու գաղատացիների երկրով և Փռյուգիայով՝ ամրապնդելով բոլոր աշակերտածներին։
Ամեն բանի համար և ամենուրեք քեզնից շնորհակալ և մեծապես երախտապարտ ենք, ո՛վ պատվական Ֆելիքս։
Իսկ Պողոսն ասաց. «Չեմ ցնորվում, պատվակա՛ն Փեստոս, այլ զգաստության և ճշմարտության խոսքեր եմ արտասանում։
Ինչ վերաբերում է Ապողոս եղբորը, շատ խնդրեցի նրան, որ եղբայրների հետ գա ձեզ մոտ, բայց ամենևին ցանկություն չունի հիմա գալու, այլ կգա, երբ հարմար ժամանակ գտնի։
Բայց առավել երանելի կլինի, եթե իմ խրատին հետևելով՝ մնա այնպես, ինչպես որ է։ Ես այնպես եմ կարծում, որ իմ մեջ էլ Աստծու Հոգի կա։
Այս խրատները տալով եղբայրներին՝ Քրիստոս Հիսուսի մի բարի սպասավոր կլինես՝ սնված հավատի խոսքերով և այն բարի վարդապետությամբ, որին հետևող եղար։