Գերեզմանից ներս մտնելով՝ տեսան մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմը՝ սպիտակ պատմուճան հագին, և սարսափեցին։
Ղուկաս 1:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Զաքարիան նրան տեսավ, խռովվեց, և վախ ընկավ նրա մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Զաքարիան, տեսնելով, շփոթվեց, և նրա մեջ ահ ընկավ։ |
Գերեզմանից ներս մտնելով՝ տեսան մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմը՝ սպիտակ պատմուճան հագին, և սարսափեցին։
Եվ ակնապիշ նայելով հրեշտակին՝ զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Քո աղոթքներն ու քո ողորմությունները Աստծու առաջ ելան, և Աստված քեզ չի մոռանա։
Եվ երբ տեսա նրան, մեռյալի պես նրա ոտքերն ընկա, իսկ նա իր աջը դրեց ինձ վրա ու ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը,
Գեդեոնը տեսավ, որ նա Տիրոջ հրեշտակն է, և ասաց. «Օ՜հ, օ՜հ, Տե՛ր, Տե՛ր, ես Տիրոջ հրեշտակին երես առ երես տեսա»։