Իսկ նրանք գնացին և ամբողջ աշխարհում քարոզում էին Ավետարանը։ Տերը առաջնորդում էր նրանց և նրանց քարոզչությունը հաստատում հրաշքներով։
Ղուկաս 1:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանի որ շատերը ձեռնարկեցին վերաշարադրել մեզանում իրականացած դեպքերի պատմությունը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քանի որ մեզանում կատարված դեպքերի պատմությունը վերաշարադրելը շատերը ձեռնարկեցին, |
Իսկ նրանք գնացին և ամբողջ աշխարհում քարոզում էին Ավետարանը։ Տերը առաջնորդում էր նրանց և նրանց քարոզչությունը հաստատում հրաշքներով։
Բայց այսքանը գրվեց, որպեսզի դուք հավատաք, որ Հիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք։
Մեկը վեր է դասում օրն օրից, իսկ մյուսը բոլոր օրերը հավասար է համարում։ Յուրաքանչյուր ոք թող իր համոզումը պահի։
որպեսզի նրանց սրտերը մխիթարվեն՝ միանալով սիրով, և կատարյալ իմաստություն ձեռք բերեն՝ ամբողջական հարստությամբ, ճանաչելով Աստծու խորհուրդը, որ հայտնված է Քրիստոս Հիսուսով,
Ողջունում է ձեզ Եպափրասը՝ ձեր հայրենակիցը, Հիսուս Քրիստոսի ծառան, որ իր աղոթքներով շարունակ տքնում է ձեզ համար, որպեսզի մնաք կատարյալ և լիովին գործադրեք Աստծու կամքը։
որովհետև մեր Ավետարանը ձեր մեջ չտարածվեց միայն խոսքով, այլ նաև զորությամբ, Սուրբ Հոգով և կատարյալ վստահությամբ, ինչպես նաև գիտեք, թե ինչպե՛ս ապրեցինք ձեր մեջ ձեզ համար։
Եվ ակնհայտորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդը. Նա հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, նրան հավատացին աշխարհում, փառքով բարձրացվեց երկինք։
Բայց Տերն ինձ օգնեց և զորացրեց, որպեսզի իմ միջոցով հաստատվի քարոզչությունը, և բոլոր հեթանոսները լսեն այն։ Եվ ազատվեցի առյուծի բերանից։
մոտենանք ճշմարիտ սրտով, հավատի լիությամբ՝ սրտներս մաքրած չար խղճմտանքից և մեր մարմինը լվացած մաքուր ջրով։
Եվ մենք ցանկանում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը նույն փութաջանությունը ցուցաբերի, որպեսզի ձեր հույսը մինչև վերջ հաստատ մնա։