Մինչ Ահարոնը խոսում էր Իսրայելի որդիների ողջ ժողովրդի հետ, դարձան դեպի անապատը, և ահա Տիրոջ փառքը երևաց ամպի մեջ։
ՂԵՎՏԱԿԱՆ 9:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Մովսեսն ասաց. «Այս է, որ Տերը պատվիրեց անել, որպեսզի Տիրոջ փառքը երևա ձեզ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսն ասաց. «Ա՛յս է Տիրոջ պատվիրածը. կատարե՛ք այս, և Տիրոջ փառքը կերևա ձեզ»։ |
Մինչ Ահարոնը խոսում էր Իսրայելի որդիների ողջ ժողովրդի հետ, դարձան դեպի անապատը, և ահա Տիրոջ փառքը երևաց ամպի մեջ։
Տիրոջ փառքն իջավ Սինա լեռան վրա, և ամպն այն ծածկեց վեց օր։ Եվ յոթերորդ օրը Տերը ամպի միջից կանչեց Մովսեսին։
Եվ ահա Իսրայելի Աստծու փառքը գալիս էր արևելքի ճանապարհով. բանակի ձայնը գալիս էր բազմության ձայնի արձագանքի պես։ Գետինը չորս կողմից լուսավորվեց փառքի լույսով։
Մովսեսն ու Ահարոնը մտան Վկայության խորանը և այնտեղից դուրս գալով՝ օրհնեցին ողջ ժողովրդին։ Եվ Տիրոջ փառքը երևաց ողջ ժողովրդին։
Եվ Վկայության խորանի առջև բերեցին այն ամենը, ինչ Մովսեսը հրամայել էր։ Ողջ ժողովուրդը հավաքվեց ու կանգնեց Տիրոջ առջև։