Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 9:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ Վկայության խորանի առջև բերեցին այն ամենը, ինչ Մովսեսը հրամայել էր։ Ողջ ժողովուրդը հավաքվեց ու կանգնեց Տիրոջ առջև։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրանք առան Մովսեսի պատվիրածն ու բերեցին ժողովի վրանի առաջ, և ամբողջ ժողովուրդը մոտեցավ ու կանգնեց Տիրոջ առաջ։

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 9:5
7 Խաչաձեւ Հղումներ  

Ապա Դավիթը բոլոր իսրայելացիներին հավաքեց Երուսաղեմում, որ Տիրոջ տապանակը բերեն նրա համար պատրաստված տեղը։


Այն ժամանակ ողջ ժողովուրդը մի մարդու նման հավաքվեց Ջրերի դարպասի առջևի հրապարակում, և Տիրոջ օրենքի դպիր Եզրասին ասացին, որ բերի Մովսեսի օրենքի գիրքը, որ Տերը տվել էր Իսրայելին։


Մովսեսը ժողովրդին բանակատեղիից տարավ Աստծուն հանդիպելու և կանգնեցրեց Սինա լեռան ստորոտին։


Նաև մի զվարակ ու մի խոյ՝ Տիրոջ առջև փրկության զոհ մատուցելու համար, ինչպես և ձիթայուղով հունցված նաշիհ, որովհետև այսօր Տերը պիտի հայտնվի ձեզ”»։


Եվ Մովսեսն ասաց. «Այս է, որ Տերը պատվիրեց անել, որպեսզի Տիրոջ փառքը երևա ձեզ»։


երբ ժողովուրդը՝ տղամարդիկ, կանայք, երեխաներն ու ձեր քաղաքներում գտնվող եկվորները, հավաքված կլինեն, որպեսզի լսեն ու սովորեն երկնչել Տիրոջից՝ մեր Աստծուց և սովորեն կատարել այս օրենքի բոլոր պատգամները։