Մինչ Ահարոնը խոսում էր Իսրայելի որդիների ողջ ժողովրդի հետ, դարձան դեպի անապատը, և ահա Տիրոջ փառքը երևաց ամպի մեջ։
ՂԵՎՏԱԿԱՆ 9:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նաև մի զվարակ ու մի խոյ՝ Տիրոջ առջև փրկության զոհ մատուցելու համար, ինչպես և ձիթայուղով հունցված նաշիհ, որովհետև այսօր Տերը պիտի հայտնվի ձեզ”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նաև մի արջառ և մի խոյ՝ զոհելու համար Տիրոջ առաջ իբրև խաղաղության զոհ, և յուղով հունցված հացի ընծա. որովհետև այսօր Տերը երևալու է ձեզ”»։ |
Մինչ Ահարոնը խոսում էր Իսրայելի որդիների ողջ ժողովրդի հետ, դարձան դեպի անապատը, և ահա Տիրոջ փառքը երևաց ամպի մեջ։
Թող երրորդ օրը պատրաստ լինեն, որովհետև երրորդ օրը Տերը պիտի իջնի ողջ ժողովրդի առաջ՝ Սինա լեռան վրա։
Տիրոջ փառքն իջավ Սինա լեռան վրա, և ամպն այն ծածկեց վեց օր։ Եվ յոթերորդ օրը Տերը ամպի միջից կանչեց Մովսեսին։
Եվ ահա Իսրայելի Աստծու փառքը գալիս էր արևելքի ճանապարհով. բանակի ձայնը գալիս էր բազմության ձայնի արձագանքի պես։ Գետինը չորս կողմից լուսավորվեց փառքի լույսով։
և երբ ութերորդ օրը լինի, քահանաները թող սեղանի վրա անեն ձեր ողջակեզը, և դա թող լինի ձեր փրկության համար։ Ես էլ կընդունեմ ձեզ”»,- ասում է Տերը՝ Աստված։
«Եթե մեկը անարյուն ընծա մատուցի Տիրոջը, թող իր ընծան նաշիհ լինի, վրան ձիթայուղ լցնի ու կնդրուկ դնի։
«Եթե Տիրոջը մատուցվող ընծան փրկության զոհ է, եթե արջառ է, արու լինի թե էգ, Տիրոջ առջև արատ չունեցողը թող մատուցվի։
Մովսեսն ու Ահարոնը մտան Վկայության խորանը և այնտեղից դուրս գալով՝ օրհնեցին ողջ ժողովրդին։ Եվ Տիրոջ փառքը երևաց ողջ ժողովրդին։
Դիմի՛ր Իսրայելի որդիներին ու նրանց ասա՛. “Ձեզ համար մեղքերի քավության նպատակով այծերից ընտրե՛ք մի նոխազ, իսկ ողջակեզի համար՝ մի խոյ, մի զվարակ և մի տարեկան գառ՝ ողջակեզի համար, բոլորն էլ առանց արատի։
Եվ Վկայության խորանի առջև բերեցին այն ամենը, ինչ Մովսեսը հրամայել էր։ Ողջ ժողովուրդը հավաքվեց ու կանգնեց Տիրոջ առջև։
Եվ ողջ ժողովուրդը սպառնաց քարկոծել նրանց քարերով։ Եվ Տիրոջ փառքը Վկայության խորանի վրա ամպի մեջ երևաց Իսրայելի բոլոր որդիներին։
Կորխն իր բոլոր մարդկանց հավաքեց նրանց շուրջը՝ Վկայության խորանի դռանը։ Եվ Տիրոջ փառքը երևաց ողջ ժողովրդին։