Ապա այն թող ջարդի թևերից, սակայն բաժան-բաժան չանի։ Քահանան այն թող դնի զոհասեղանի վրայի կրակին դիզված այրվող փայտի վրա, որովհետև զոհը ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար”»։
ՂԵՎՏԱԿԱՆ 9:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ողջակեզը բերեցին նրա մոտ՝ անդամ-անդամ արած, ինչպես նաև գլուխը։ Եվ դրեց զոհասեղանին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք ողջակեզը նրան ներկայացրին կտոր-կտոր արած, նաև գլուխը, և նա այրեց զոհասեղանի վրա։ |
Ապա այն թող ջարդի թևերից, սակայն բաժան-բաժան չանի։ Քահանան այն թող դնի զոհասեղանի վրայի կրակին դիզված այրվող փայտի վրա, որովհետև զոհը ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար”»։
Ահարոնի որդիները՝ քահանաները, անդամատված մասերը, գլուխն ու ճարպը թող դնեն զոհասեղանի կրակին դիզված փայտի վրա։
Ապա մորթեց ողջակեզի զոհը, Ահարոնի որդիներն արյունը տվեցին նրան, և նա այն շուրջանակի հեղեց զոհասեղանի վրա։