Մովսեսն առավ կուրծքը և այն որպես երերացնելու զոհ երերացրեց Տիրոջ առաջ։ Դա նվիրագործելու խոյից Մովսեսի բաժինը եղավ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
Եվ ինչպես որ Տիրոջ տանն Իսրայելի որդիները սաղմոսներով իրենց նվերներն են մատուցում ինձ, այդպես էլ բոլոր ազգերից Երուսաղեմ սուրբ քաղաքը Տիրոջն ընծա պիտի բերեն իրենց եղբայրներին՝ կառքերի վրա հեծած, շքեղազարդ ձիերով ու հովանոցներով հանդերձ,- ասում է Տերը։-
Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։