Կվերցնես Ահարոնին քահանա օծելու համար զոհաբերված խոյի կուրծքը և այն որպես ընծա կնվիրաբերես Տիրոջ առաջ, և դա կլինի քո բաժինը։
ՂԵՎՏԱԿԱՆ 7:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որովհետև կուրծքն ու թևը ես վերցրի Իսրայելի որդիների խաղաղության զոհերից և տվեցի Ահարոն քահանային ու նրա որդիներին։ Դա Իսրայելի որդիների համար հավիտենական օրենք թող լինի”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև Իսրայելի որդիներից ես վերցրի խաղաղության զոհերից երերացնելու կուրծքը և բարձրացնելու զիստը և դրանք հավիտենական մի կանոնով տվեցի Ահարոն քահանային ու նրա որդիներին Իսրայելի որդիներից”»։ |
Կվերցնես Ահարոնին քահանա օծելու համար զոհաբերված խոյի կուրծքը և այն որպես ընծա կնվիրաբերես Տիրոջ առաջ, և դա կլինի քո բաժինը։
գոտիները կկապես Ահարոնի ու նրա որդիների մեջքին, կդնես ապարոշները. այսուհետև նրանք հավիտյան քահանայագործելու են ինձ համար։ Եվ կսրբագործես Ահարոնի ձեռքերն ու նրա որդիների ձեռքերը։
Հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների համար, որտեղ էլ բնակվելիս լինեք. ճարպ և արյուն երբեք չուտեք»։
Ահարոնի որդիներից նա, ով կմատուցի փրկության զոհի արյունն ու ճարպը, նրան թող լինի աջ թևը՝ իբրև բաժին։
Քահանան այն թող ընծայաբերի Տիրոջ առջև. դրանք պատկանում են քահանային՝ ընծայի կրծքի ու ազդրի հետ միասին։ Դրանից հետո ուխտյալը թող խմի գինին։
Ապա Ահարոնն Իսրայելի որդիների կողմից ղևտացիներին թող նվիրաբերի Տիրոջը, և նրանք թող դառնան Տիրոջ խորանի սպասավորները։
Քահանաների իրավունքը ժողովրդից հետևյալն է. զոհ մատուցողը, եթե զոհը արջառ է կամ ոչխար, քահանային պետք է տա թևը, ծնոտներն ու փորը։