ձայնն ուրախության և ձայնը ցնծության, ձայնը փեսայի և ձայնը հարսի, որոնք պիտի ասեն՝ “Գոհությո՛ւն մատուցեք Ամենակալ Տիրոջը, քանզի քաղցր է նա, և հավիտենական է նրա ողորմությունը”։ Օրհնության նվերներ պիտի բերեն Տիրոջ տունը, քանի որ այդ երկրի գերյալներին առաջվա վիճակին պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։
Հացերի հետ պիտի մատուցեք արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ, նախրից՝ մեկ զվարակ և արատ չունեցող երկու խոյ։ Դրանք ողջակեզ պիտի լինեն Տիրոջը։ Անարյուն զոհերն ու գինին անուշահոտություն են Տիրոջ համար։
Հիսուսը նրանց մի առակ ևս պատմեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որը մի կին վերցրեց ու դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»։