Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 6:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Յուղով հունցելուց հետո տապակի մեջ պիտի պատրաստվի այն։ Դա կտրտված, մաքուր վիճակում պիտի մատուցվի՝ իբրև Տիրոջն ընծայաբերվող անուշահոտ ընծա։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այս է հացի ընծայի օրենքը. Ահարոնի որդիները այն պիտի մատուցեն Տիրոջ առաջ, զոհասեղանի դիմաց։

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 6:14
12 Խաչաձեւ Հղումներ  

Ղևտացիներից Մատաթիան, որը կորխացի Սաղովմի անդրանիկ որդին էր, հավատարմությամբ կատարում էր զոհաբերության և քահանայապետի տապակի հսկողությունը։


փորոտիքն ու ոտքերը թող լվանան ջրով, և քահանան դրանք նույնպես թող բերի ու դնի զոհասեղանի վրա, որովհետև ողջակեզ զոհ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Ապա այն թող ջարդի թևերից, սակայն բաժան-բաժան չանի։ Քահանան այն թող դնի զոհասեղանի վրայի կրակին դիզված այրվող փայտի վրա, որովհետև զոհը ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար”»։


Փորոտիքն ու ոտքերը թող լվանան ջրով, և քահանաները դրանք նույնպես թող դնեն զոհասեղանի վրա, որովհետև զոհը ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Եվ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Տիրոջը մատուցված այրվող անարյուն ընծայից մնացածը վերցրե՛ք և բաղա՛րջ կերեք զոհասեղանի առաջ, որովհետև դա սրբությունների սրբություն է։


«Այս է Ահարոնի ու նրա որդիների ընծան, որ իրենց օծվելու օրը պիտի մատուցեն Տիրոջը. ամենօրյա ընծա՝ մեկ տասներորդ գրիվ նաշիհ. կեսը՝ առավոտյան, կեսը՝ երեկոյան։


Այս բանը պիտի կրկնի Ահարոնի որդիներից նա, որն օծվելով՝ պիտի հաջորդի նրան։ Սա հավիտենական օրենք է և պիտի կատարվի ամբողջությամբ։


զոհաբերողը Տիրոջը թող մատուցի նաև քառորդ դորակ յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ նաշիհ,


Խոյը ողջակիզելիս կամ իբրև զոհ նվիրաբերելիս մատուցի՛ր մեկ երրորդ դորակ յուղով հունցված երկու տասներորդ գրիվ նաշիհ,


զվարակի հետ կես դորակ յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ կնվիրաբերես,


Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մովսեսը չէր, որ ձեզ երկնքից հաց տվեց, այլ իմ Հայրն է տալիս ձեզ ճշմարիտ հացը երկնքից.