Կեդարի ոչխարների բոլոր հոտերը քեզ մոտ պիտի հավաքվեն, Նաբեոթի խոյերը պիտի բերվեն ու իմ սեղանի վրա պիտի մատուցվեն իբրև ընդունելի զոհ, և իմ աղոթքի Տունը պիտի փառավորվի։
ՂԵՎՏԱԿԱՆ 3:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե Տիրոջը մատուցվող ընծան փրկության զոհ է ոչխարների ցեղից, արու լինի թե էգ, թող արատ չունեցողը մատուցի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե խաղաղության համար Տիրոջը մատուցելիք նրա զոհաբերումը հոտերից է, արու լինի, թե էգ, թող մատուցի անարատը։ |
Կեդարի ոչխարների բոլոր հոտերը քեզ մոտ պիտի հավաքվեն, Նաբեոթի խոյերը պիտի բերվեն ու իմ սեղանի վրա պիտի մատուցվեն իբրև ընդունելի զոհ, և իմ աղոթքի Տունը պիտի փառավորվի։
Եթե Տիրոջը մատուցվող ողջակեզի ընծան ոչխարների ցեղից է՝ գառ կամ ուլ, թող մատուցի արու և առանց արատի, իր ձեռքը թող դնի նրա գլխին,
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե ձեզանից մեկը Տիրոջը ընծա մատուցի հոտերից, արջառ կամ ոչխար թող լինի ձեր ընծան։
Առաջին բերքի հացի հետ մատուցե՛ք մեկ նոխազ այծերից՝ իբրև մեղքի զոհ, և մեկ տարեկան երկու գառ՝ փրկության համար։
ողջակեզ կամ զոհ մատուցելիս՝ քառորդ դորակ գինի որպես հեղման ընծա. յուրաքանչյուր զոհաբերվող գառան համար այդչափ գինի կընծայես՝ որպես անուշահոտություն Տիրոջ համար։
և Տիրոջը մատուցի իր նվերը՝ արատ չունեցող մեկ տարեկան գառ՝ ողջակեզի համար, արատ չունեցող մեկ տարեկան էգ գառ՝ մեղքերի քավության համար, և արատ չունեցող մի խոյ՝ իբրև փրկության զոհ,
Արդարև, այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսը և Պիղատոս Պոնտացին հեթանոսների և Իսրայելի հետ, քո սուրբ Որդու՝ Հիսուսի դեմ, որին դու օծեցիր,
Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ծառայի և ազատի, ո՛չ արուի և էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։
Իսկ երբ ժամանակն իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որ ծնվեց կնոջից և մտավ Օրենքի տակ՝
որպեսզի ժամանակների լրումին իրագործի այն, այսինքն՝ Քրիստոսով բովանդակի ամեն ինչ, որ երկնքում է և որ երկրի վրա է։