Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 26:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այնքան ժամանակ, մինչ երկիրն ավերակ պիտի մնա, պիտի վայելի իր հանգստյան օրերը, իսկ դուք պիտի լինեք ձեր թշնամիների երկրում՝ օտար երկրում։ Այնքան ժամանակ, մինչ երկիրն ավերակ պիտի մնա, պիտի վայելի իր շաբաթները,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այն ժամանակ երկիրն իր ամայության բոլոր օրերին կվայելի իր շաբաթները, երբ դուք կլինեք ձեր թշնամիների երկրում։ Երկիրն այն ժամանակ կհանգստանա և կամբողջացնի իր հանգստի տարիները։

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 26:34
7 Խաչաձեւ Հղումներ  

Եթե մեղանչեն քո դեմ (քանի որ չկա մարդ, որ չմեղանչի), և նրանց վրա բարկանաս ու նրանց մատնես թշնամիների ձեռքը, և գերեվարողները նրանց գերեվարեն դեպի թշնամու հեռավոր կամ մոտիկ երկիրը,


մինչև որ երկիրը կվայելեր իր շաբաթները, որպեսզի կատարվի Տիրոջ խոսքը՝ ասված Երեմիայի բերանով։ Երկիրն իր ամայության ողջ ընթացքում հանգստացավ, մինչև որ յոթանասուն տարին լրացավ։


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Դուք չլսեցիք ինձ, յուրաքանչյուրն իր եղբորը, և ամեն մեկն իր մերձավորին ազատ չհայտարարեց. ահա ես էլ ձեզ համար ազատություն պիտի հռչակեմ սրի, սովի ու մահվան միջոցով,- ասում է Տերը.-


Կսրբագործեք հիսուներորդ տարին և ձեր երկրի բոլոր բնակիչներին թողություն կազդարարեք, թողության տարի թող նշանակի այն ձեզ համար, յուրաքանչյուր ոք վերստանա իր կալվածքը, և յուրաքանչյուր ոք ազատվելով՝ թող վերադառնա իր տունը,


ավերման բոլոր օրերին պիտի հանգստանա այն շաբաթների փոխարեն, որ չհանգստացավ ձեր՝ այնտեղ բնակվելու ժամանակ։


որը, լքվելով նրանց կողմից, պիտի վայելի իր շաբաթները, քանի որ այն ավերակ էր դարձել իր բնակիչների պատճառով։ Նրանք պիտի պատժվեն իրենց կատարած անօրենությունների համար այն բանի փոխարեն, որ արհամարհեցին իմ պատվիրանները, և իմ հրամանները նրանց համար տաղտկալի դարձան։