ՂԵՎՏԱԿԱՆ 26:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ես ևս զայրանալով պիտի հակառակվեմ ձեզ և ձեր գործած մեղքերի դիմաց յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այն ժամանակ ես էլ խոտոր կվարվեմ ձեզ հետ և ձեր մեղքերի համեմատ յոթնապատիկ կպատժեմ ձեզ։ |
Բայց նրանք ըմբոստացան ու բարկացրին նրա Սուրբ Հոգին, և Տերը նրանց թշնամի դարձավ, հենց ինքը պատերազմեց նրանց դեմ։
«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր ու ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. Սո՛ւր, սո՛ւր, սրվի՛ր ու մոլեգնի՛ր,
Իսկ եթե դուք շարունակեք շեղվել ուղիղ ճանապարհից ու չկամենաք լսել ինձ, ըստ ձեր գործած մեղքերի՝ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։
ես նույնպես զայրանալով պիտի հակառակվեմ ձեզ և ձեր գործած մեղքերի համեմատ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։
դրա համար ես էլ նրանց հակառակվեցի բարկությամբ և ոչնչացրի նրանց իրենց թշնամիների երկրում։ Այնժամ պիտի ամաչի նրանց անթլփատ սիրտը, և այնժամ պիտի ընդունեն իրենց մեղքերը։