Մարգարեների որդիների կանանցից մեկն աղաղակում էր Եղիսեեին և ասում. «Իմ ամուսինը՝ քո ծառան, մեռավ։ Դու գիտես, որ նա Տիրոջ երկյուղած ծառան էր, և ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին որպես ստրուկ տանի իր մոտ»։
ՂԵՎՏԱԿԱՆ 25:48 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ վաճառվելուց հետո նա կարող է փրկագնով ազատվել. նրա եղբայրներից մեկնումեկը փրկագնով կարող է ազատել նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ապա վաճառվելուց հետո նա կարող է փրկագնվել։ Նրա եղբայրներից մեկնումեկը կարող է փրկագնել նրան։ |
Մարգարեների որդիների կանանցից մեկն աղաղակում էր Եղիսեեին և ասում. «Իմ ամուսինը՝ քո ծառան, մեռավ։ Դու գիտես, որ նա Տիրոջ երկյուղած ծառան էր, և ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին որպես ստրուկ տանի իր մոտ»։
Այժմ մեր մարմինները նույնն են, ինչ որ մեր եղբայրներինը, և մեր որդիները՝ ինչպես նրանց որդիները. ստիպված ենք մեր որդիներին տալ ծառայության, իսկ մեր դուստրերը բռնության են մատնված և մեր ձեռքում նրանց փրկելու ոչ մի հնարավորություն չկա»։
և ասացի նրանց. «Մենք փրկում ենք մեր հրեա եղբայրներին, որ վաճառվել են հեթանոսներին, և այժմ դուք, առանց մեր գիտության, վաճառո՞ւմ եք նրանց»։ Լռեցին և ոչինչ չկարողացան պատասխանել։
Եթե մեկն աղքատանա և վաճառի իր կալվածքից, ապա իր մոտիկ ազգականը կարող է գալ ու վերստին գնելով՝ փրկել իր մերձավորի կալվածքը։
Եթե եղբայրդ աղքատանա և ի վիճակի չլինի աշխատելու, նրան պիտի պատսպարես, ինչպես եկվորին ու պանդուխտին։ Նա քեզ մոտ պիտի ապրի։
Եթե քեզ մոտ հաստատված եկվորը կամ պանդուխտը հարստանա, և քո աղքատացած եղբայրը վաճառվի քեզ մոտ հաստատված այդ եկվորին կամ պանդուխտին կամ վերջիններիս ընտանիքներում ծնվածին,
Նրան փրկագնով կարող է ազատել նրա հորեղբայրը, հորեղբոր որդին կամ իր ցեղի արյունակից ազգականներից մեկը։ Իսկ եթե ինքը հարստանա, ինքը կարող է փրկագնով ազատել իրեն։