Ստրուկներ կամ ստրկուհինե՛ր գնիր քո շուրջը եղող ազգերից։
Քո ծառան և քո աղախինը, որ պիտի ունենաս, ձեր շուրջը եղող ազգերից լինեն. ծառա և աղախին նրանցի՛ց գնեք։
Որևէ մեկի ծառան ու փողով գնված ստրուկը կարող է ուտել, եթե նախ թլփատվի։
իսկ եթե նա մեկ կամ երկու օր ապրի, տերը վրեժխնդրության չի ենթարկվի, քանի որ նրան իր արծաթով է գնել։
Մի՛ տառապեցրու նրան չարչարանքով, երկնչի՛ր քո Տիրոջից՝ Աստծուց։
Կարող ես գնել նաև ձեր մեջ ապրող օտարականների զավակներից ու նրանց ազգականներից։ Ինչքան որ ձեր երկրում լինեն, կարող են դառնալ ձեր սեփականությունը։