Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 25:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Որովհետև նրանք, որոնց ես հանեցի եգիպտացիների երկրից, իմ ծառաներն են. թող իբրև ստրուկ չվաճառվեն։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

որովհետև նրանք իմ ծառաներն են, որոնց ես հանեցի Եգիպտոսի երկրից։ Նրանք ստրուկների պես չվաճառվեն։

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 25:42
8 Խաչաձեւ Հղումներ  

«Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։


Ազատագրման տարում ինքն իր երեխաների հետ թող ազատ արձակվի և վերադառնա իր ցեղի մոտ և թող վերադառնա իր հայրենի կալվածքը։


Մի՛ տառապեցրու նրան չարչարանքով, երկնչի՛ր քո Տիրոջից՝ Աստծուց։


որովհետև Իսրայելի որդիները, որոնց հանեցի եգիպտացիների երկրից, իմ ստրուկներն ու ծառաներն են. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։


Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեցի եգիպտացիների երկրից, երբ դեռ ստրուկ էիք, քանդեցի ձեր ստրկական լծի կապանքները և ձեզ համարձակ այստեղ բերեցի»։


Բայց հիմա, մեղքի տիրապետությունից ազատվելով և Աստծուն ծառա դառնալով՝ ունեք ձեր պտուղը, որ տանում է սրբագործման, և նրա հետևանքը հավիտենական կյանքն է,


Երբ նրան ազատ արձակես, ձեռնունայն չարձակես.