Այդ տարի Իսահակը սերմանեց այդ հողում և հարյուրապատիկ ավելի գարի հնձեց. Տերն օրհնել էր նրան։
ՂԵՎՏԱԿԱՆ 25:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ վեցերորդ տարում ես ձեզ կուղարկեմ իմ օրհնությունը, և հողը երեք տարվա բերք կտա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ապա ես վեցերորդ տարում կտամ ձեզ իմ օրհնությունը, և հողը երեք տարվա արդյունք կտա։ |
Այդ տարի Իսահակը սերմանեց այդ հողում և հարյուրապատիկ ավելի գարի հնձեց. Տերն օրհնել էր նրան։
Տեսե՛ք, Տերը այս օրը ձեզ շաբաթ՝ հանգիստ տվեց։ Դրա համար էլ նա վեցերորդ օրը ձեզ երկու օրվա հաց տվեց՝ ասելով. “Ձեզնից յուրաքանչյուրը յոթերորդ օրը թող նստի իր տանը, և թող ոչ ոք չելնի իր տեղից”»։
Իսկ վեցերորդ օրը ինչ որ պիտի հավաքեն և բերեն, թող նախորդ յուրաքանչյուր օրվա համար հավաքածի կրկնապատիկը լինի»։
Արդարների գլխին է Տիրոջ օրհնությունը, որ հարստացնում է նրանց և չի ավելացնում նրանց սրտի տրտմությունը։
Իմ լեռան շուրջը նրանց օրհնություն եմ տալու, ձեզ էլ անձրև եմ տալու. և անձրևներն օրհնաբեր են լինելու։
Յոթերորդ տարին շաբաթ՝ հանգիստ թող լինի այդ հողի համար՝ Տիրոջ շաբաթ։ Քո արտը չմշակես, քո այգին չէտես։
Հանգստյան տարվա ինքնաբույս բերքը կերակուր թող լինի ձեզ՝ քո ծառայի, քո աղախնու, քո վարձկանի, քեզ մոտ բնակություն հաստատած օտարականի,
Եվ Աստված, որ սերմ է պարգևում սերմնացանին և ուտելու հաց, ձեզ ևս սերմնացու կպարգևի և կբազմացնի այն ու կաճեցնի ձեր արդարության պտուղները։
Տերը օրհնություն կառաքի քեզ, քո շտեմարաններին ու բոլոր այն գործերին, որոնք կձեռնարկես այն երկրում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։