Իսկ քեզ համար, Եզեկիա՛, թող սա նշան լինի. այս տարի պիտի ուտես սերմանվածը, մյուս տարին պիտի ուտես մնացորդները, իսկ երրորդ տարին պիտի ցանեք ու հնձեք, այգիներ տնկեք և ուտեք նրանց պտուղը։
ՂԵՎՏԱԿԱՆ 25:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև դա թողության ազդարարն է։ Հիսուներորդ տարին թող ձեզ համար հոբելյանական տարի լինի։ Մի՛ ցանեք և ոչ էլ հնձեք ինքնիրեն աճածը և մի՛ հավաքեք Տիրոջն ընծայվածը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս հիսուներորդ տարին հոբելյանական տարի կլինի ձեզ համար։ Ո՛չ ցանեք, ո՛չ էլ ինքնիրեն աճած բերքը հնձեք և չէտած այգու խաղողը չհավաքեք, |
Իսկ քեզ համար, Եզեկիա՛, թող սա նշան լինի. այս տարի պիտի ուտես սերմանվածը, մյուս տարին պիտի ուտես մնացորդները, իսկ երրորդ տարին պիտի ցանեք ու հնձեք, այգիներ տնկեք և ուտեք նրանց պտուղը։
Կսրբագործեք հիսուներորդ տարին և ձեր երկրի բոլոր բնակիչներին թողություն կազդարարեք, թողության տարի թող նշանակի այն ձեզ համար, յուրաքանչյուր ոք վերստանա իր կալվածքը, և յուրաքանչյուր ոք ազատվելով՝ թող վերադառնա իր տունը,