Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե զոհարանն ու ոսկե սեղանը, որի վրա մատուցվում էր Առաջավորաց հացը,
ՂԵՎՏԱԿԱՆ 24:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ առաջ՝ սուրբ սեղանի վրա, դրանք կդնեք երկու դիզված կույտով, ամեն կույտում՝ վեց հաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրանք երկու շարքով կդնես մաքուր սեղանի վրա Տիրոջ առաջ. յուրաքանչյուր շարքի վրա՝ վեց հատ։ |
Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե զոհարանն ու ոսկե սեղանը, որի վրա մատուցվում էր Առաջավորաց հացը,
Առավոտյան ու երեկոյան Տիրոջը ողջակեզներ են մատուցում, անուշաբույր խնկեր ծխում, սուրբ սեղանի վրա Առաջավորության հաց են դնում, հոգ են տանում ոսկե աշտանակին ու վառում դրա ճրագները, որ երեկոները լուսավորեն։ Մենք պահում ենք Տիրոջ՝ մեր հայրերի Աստծու սպասավորությունը, իսկ դուք լքել եք նրան։
Սողոմոնը պատրաստեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե զոհասեղանն ու Առաջավորության հացի սեղանը,
առաջավորաց հացի, ամենօրյա զոհերի և բոլոր տոների, տարեմուտների, շաբաթ օրերի, ամսամուտների, նավակատիքների ու սրբազան օրերի ողջակեզների համար, ինչպես նաև Իսրայելին քավություն անելու համար մատուցվող մեղքերի զոհերի և մեր Աստծու տաճարի գործերի համար։
Սրբարանի դեմ հանդիման մի պատկեր կար՝ փայտե խորանի նմանությամբ, երեք կանգուն բարձրությամբ, երկու կանգուն երկարությամբ և երկու կանգուն լայնությամբ, վրան՝ եղջյուրաձև զարդեր։ Նրա թե՛ հատակը և թե՛ պատերը փայտյա էին։ Նա ասաց ինձ. «Սա է Տիրոջ առջև եղած զոհասեղանը»։
քանզի առաջին խորանը պատրաստվեց այսպես. նրա մեջ կային աշտանակը, սեղանը և առաջավորության հացը. այս մասը կոչվում է Սրբություն։