ՂԵՎՏԱԿԱՆ 24:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե որևէ մեկը խեղանդամ դարձնի իր նմանին, ինչ որ արել է, նույնն էլ թող անեն իրեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե մի մարդ խեղություն պատճառի իր մերձավորին, ինչ որ նա արել է, նույնն էլ իրեն պետք է անեն. |
Կոտրվածքի դիմաց՝ կոտրվածք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ։ Ինչ խեղվածք որ պատճառել է մեկին, նույնով թող հատուցվի։
Լսել եք, թե ի՛նչ ասվեց. «Աչքի դիմաց՝ աչք և ատամի դիմաց՝ ատամ» (Ելք 21.24, Ղևտ. 24.20, Բ Օր. 19.21)։
որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։
Նրան մի՛ խնայեք։ Կյանքի դիմաց՝ կյանք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք»։
Եվ Ադոնիբեզեկն ասաց. «Յոթանասուն թագավորներ, որոնց ձեռքերի ու ոտքերի ծայրերը կտրված էին, հավաքում էին իմ սեղանի տակի փշրանքները։ Արդ, ինչպես ես էի արել, այդպես էլ Աստված ինձ հատուցեց»։ Նրան բերեցին Երուսաղեմ, և նա այնտեղ մեռավ։