Եվ առաջին օրից մինչև յոթերորդ օրը ամեն օր կարդացվում էր Օրենքի գիրքը։ Այսպես յոթ օր տոն արեցին, իսկ ութերորդ օրը կատարվեց տոնի ավարտը, ըստ օրենքի։
ՂԵՎՏԱԿԱՆ 23:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տարվա յոթ օր որպես Տիրոջ տոն տոնեք։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների մեջ։ Յոթերորդ ամսին կկատարեք այդ տոնը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս տոնը կատարե՛ք Տիրոջ համար տարվա մեջ յոթ օր. դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ. յոթերորդ ամսին կկատարեք այն։ |
Եվ առաջին օրից մինչև յոթերորդ օրը ամեն օր կարդացվում էր Օրենքի գիրքը։ Այսպես յոթ օր տոն արեցին, իսկ ութերորդ օրը կատարվեց տոնի ավարտը, ըստ օրենքի։
Մինչև այն օրը, երբ այդ ընծաները ձեր Աստծուն կմատուցեք, նոր բերքից հաց կամ բոված ցորեն չուտեք։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների մեջ, որտեղ էլ բնակվելու լինեք։
Առաջին օրը ծառերի ընտիր պտուղներ, արմավենու ճյուղեր կվերցնեք, տերևախիտ ծառերի և ուռենիների ճյուղեր, ձորի բարդիների ճյուղեր, որպեսզի Տիրոջ առաջ յոթ օր ուրախանաք։
«Նույն յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը սուրբ հավա՛ք արեք. ոչ մի աշխատանք չկատարեք և յոթ օր Տիրոջ տո՛նը տոնեք։