ՂԵՎՏԱԿԱՆ 23:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք են Տիրոջ համար կատարվող տոները, որ դուք պիտի նշեք և սուրբ հավաք անեք, որպեսզի Տիրոջն ընծա մատուցեք ձեր ողջակեզները, զոհերն ու նվերները՝ ըստ օրերի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք են Տիրոջ տոները, որ դուք սուրբ ժողովներ պիտի հռչակեք, որպեսզի Տիրոջը մատուցեք զոհաբերություն, ողջակեզ, հացի ընծայի զոհ և հեղելու ընծաներ՝ յուրաքանչյուրն օրվա մեջ, |
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Տիրոջը նվիրված այն տոները, երբ սուրբ հավաք պիտի անեք, դրանք են իմ տոները.
բացի այն ընծաներից, որոնք ընծայաբերվում են Տիրոջը շաբաթ օրերին, բացի ձեր ուխտի ընծաներից և ձեր մյուս կամավոր զոհաբերություններից, որոնք մատուցվում են Տիրոջը։
Տիրոջը նվիրված տոները, երբ սուրբ հավաք պիտի անեք, և որոնք պիտի նշեք իրենց ժամանակին, սրանք են.