ՂԵՎՏԱԿԱՆ 20:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ հետևեք այն ժողովուրդների օրենքներին, որոնց ես վանելու եմ ձեզանից, որովհետև նրանք կատարեցին բոլոր այդ վատ արարքները, և ես նողկանք զգացի նրանց հանդեպ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՛ հետևեք այն ազգերի սովորույթներին, որոնց պիտի քշեմ ձեր առջևից, որովհետև նրանք արեցին այս բոլոր բաները, և ես զզվեցի նրանցից։ |
Այս ամեն տեսակ անմաքուր արարքներով մի՛ պղծվեք, որովհետև նման արարքներով պղծված ժողովուրդներին ես ձեր առջևից պիտի վանեմ։
Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձավ, ես պատժեցի նրանց անօրենությունները, և երկիրը նողկաց իր բնակիչներից։
որովհետև այդ բոլոր պղծությունները կատարեցին ձեզնից առաջ այդ երկրում ապրած մարդիկ, և երկիրը պղծվեց։
Մի՛ առաջնորդվեք եգիպտացիների սովորություններով, որոնց երկրում պանդուխտ էիք, և ոչ էլ վարք ու բարքով քանանացիների երկրի, ուր ես տանելու եմ ձեզ, և նրանց օրենքներով մի՛ շարժվեք։
Պահե՛ք իմ պատվիրանները, այն է՝ մի՛ կատարեք այն ամենը, ինչն օրինական է պիղծերի համար, և որ գործվել են ձեզանից առաջ, մի՛ պղծվեք դրանցով, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
Կվերացնեմ երեք հովիվներին մի ամսվա մեջ, և կծանրանա իմ հոգին նրանց վրա, քանի որ նրանց հոգիներն էլ գոչում էին իմ դեմ։
Ոչ թե քո արդար լինելու և քո սրտի մաքրության համար ես մտնում նրանց երկիրը՝ ժառանգելու այն, այլ այդ ազգերի անօրենության համար է Տերը՝ քո Աստվածը, ոչնչացնում նրանց քո առջևից, որպեսզի հաստատի այն ուխտը, որ երդվել է Տերը մեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։