ՂԵՎՏԱԿԱՆ 20:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե մի տղամարդ շնանա ամուսնացած մի կնոջ հետ կամ իր հարևանի կնոջ հետ, մահապատժի թող ենթարկվեն և՛ շնացողը, և՛ շնացածը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ով որ շնություն անի մի ուրիշ մարդու կնոջ հետ, իր ընկերոջ կնոջ հետ, շնություն անողն անպատճառ պիտի մեռցվի. թե՛ շնացող տղամարդը և թե՛ շնացած կինը։ |
Դավիթն ասաց Նաթանին. «Մեղանչել եմ Տիրոջ դեմ»։ Նաթանն ասաց Դավթին. «Տերը ներեց քո մեղքը, և դու չես մեռնի,
Եվ ուրիշ մեկը չարեց, այլ նրա հոգու հատորն է։ Բայց ասացիք. «Ուրիշ ի՞նչ է փնտրում Աստված, եթե ոչ զավակ»։ Պահպանե՛ք ձեր հոգիները, և քո երիտասարդության կնոջը մի՛ լքիր,
եթե մեկը կենակցի նրա հետ սերմի արձակումով, եթե անգամ այդ վրիպի ամուսնու աչքից, թաքուն մնա, վկա չլինի ու կինն էլ հղի չմնա, միևնույն է, կինը պղծված է։