Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 19:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հինգերորդ տարին կարող եք ուտել դրա պտուղը։ Այդ տարուց սկսած այդ բերքը կլինի ձեզ եկամուտ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հինգերորդ տարում կուտեք դրանց պտուղները, որպեսզի իրենց արդյունքը ձեզ համար ավելացնեն. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 19:25
13 Խաչաձեւ Հղումներ  

Ձեր այգին ճռաքաղ մի՛ արեք, և ոչ էլ այգեկութից հետո ձեր այգում մնացած խաղողի ողկույզները հավաքեք։ Դրանք թող մնան տնանկին ու պանդուխտին։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Չորրորդ տարվա բոլոր պտուղները պիտի սուրբ համարվեն և նվիրվեն Տիրոջը՝ ի փառաբանություն։


Լեռների վրա մի՛ կերեք։ Մի՛ զբաղվեք գուշակությամբ, հատկապես թռչնագուշակությամբ։


Թող յուրաքանչյուրդ ակնածի իր հորից ու իր մորից։ Պահե՛ք իմ շաբաթ օրերը, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Մի՛ պաշտեք կուռքերին և ձեզ համար ձուլածո աստվածներ մի՛ կերտեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Մինչև այն օրը, երբ այդ ընծաները ձեր Աստծուն կմատուցեք, նոր բերքից հաց կամ բոված ցորեն չուտեք։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների մեջ, որտեղ էլ բնակվելու լինեք։