Քահանան հանցանքների քավության խոյը թող զոհաբերի Տիրոջ առջև՝ նրա մեղքերի քավության համար, և նրա մեղքերին թողություն կտրվի։
ՂԵՎՏԱԿԱՆ 19:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իր գործած հանցանքը քավելու համար Վկայության խորանի դռան առաջ մեղքերի քավության խոյ պիտի մատուցի Տիրոջը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարդն իր հանցանքի զոհը Տիրոջը պիտի բերի ժողովի վրանի մուտքի մոտ. մի խոյ՝ հանցանքի զոհի համար։ |
Քահանան հանցանքների քավության խոյը թող զոհաբերի Տիրոջ առջև՝ նրա մեղքերի քավության համար, և նրա մեղքերին թողություն կտրվի։
«Այն անձը, որ կվրիպի ու Տիրոջ սրբությունների հանդեպ ակամա կմեղանչի, իր հանցանքի համար թող Տիրոջը ոչխարների հոտից հիսուն արծաթ սիկղ արժողությամբ, ըստ սրբարանի սիկղաչափի, արատ չունեցող մի խոյ մատուցի,
Իսկ եթե կարողություն չունի ոչխարի, իր գործած մեղքերի համար երկու տատրակ կամ աղավնիների երկու ձագ թող մատուցի. մեկը՝ մեղքի համար, մյուսը՝ որպես ողջակեզ։