Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 18:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Որպեսզի ձեզանից էլ չնողկա երկիրը, երբ պղծեք այն, ինչպես որ նողկաց ձեզնից առաջ այստեղ ապրած ազգերից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Որ այս երկիրը ձեզ էլ դուրս չփսխի, երբ դուք այն պղծեք, ինչպես որ փսխեց ձեզանից առաջ եղած այն ազգերին։

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 18:28
9 Խաչաձեւ Հղումներ  

Կանա՛յք, լսե՛ք Տիրոջ պատգամները, և թող ձեր ականջներն ընկալեն նրա բերանի խոսքերը։ Ձեր դուստրերին կոծե՛լ սովորեցրեք, իսկ կինն իր ընկերոջը թող ողբալ սովորեցնի,


Տերը՝ Աստված, այսպես է ասում. այն բանի համար, որ քեզ ասացի, թե՝ դու մարդակուլ երկիր ես ու քո ազգից անզավակ ես մնացել,-


«Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունը բնակվեց իր երկրում, սակայն այն պղծեց իր ընթացքով, իր կուռքերով ու իր պիղծ արարքներով՝ դաշտանի պղծության նման. նրա ընթացքն իմ առաջ է եղել։


Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձավ, ես պատժեցի նրանց անօրենությունները, և երկիրը նողկաց իր բնակիչներից։


որովհետև այդ բոլոր պղծությունները կատարեցին ձեզնից առաջ այդ երկրում ապրած մարդիկ, և երկիրը պղծվեց։


Ով նման պիղծ արարքներ կատարի, նա կվերանա իր ժողովրդի միջից։


Պահե՛ք իմ բոլոր հրամաններն ու իմ բոլոր պատվիրանները և կատարե՛ք դրանք, որպեսզի ձեզանից չխորշի այն երկիրը, ուր ես տանելու եմ ձեզ այնտեղ բնակվելու համար։


Որովհետև գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև այժմ հեծեծում է և երկունքի ցավերի մեջ է։


Սակայն դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառը. հիմա իմ բերանից պիտի փսխեմ քեզ,