Ոչ մի անասունի հետ չխառնակվես՝ պղծվելով նրա հետ։ Կինը որևէ անասունի չպետք է մոտենա՝ նրա հետ մերձենալու. դա գարշելի է։
Ոչ մի անասունի հետ չզուգավորվես՝ պղծվելով նրա հետ։ Կինը որևէ անասունի առաջ բնավ չկանգնի նրա հետ զուգավորվելու համար. դա գարշություն է։
Ով կենակցի անասունի հետ, նրան մահապատժի՛ ենթարկեք։
Ով կուռքերին զոհ մատուցի, մահապատժի թող ենթարկվի։ Զո՛հ մատուցեք միայն Տիրոջը։
Եթե որևէ մեկը պառկի իր հարսի հետ, թող երկուսն էլ մահվան դատապարտվեն, քանի որ նրանք ամբարշտացել են և հանցավոր են։
«Անիծյալ լինի նա, ով կկենակցի անասունի հետ»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։