Եվ երբ ավարտվում էին խրախճանքի օրերը, Հոբը կանչում էր նրանց և առավոտյան վեր կենալով՝ մաքրագործում նրանց՝ ըստ նրանց թվի զոհեր մատուցելով, ինչպես նաև մի զվարակ էր զոհում նրանց մեղքերի համար։ Հոբը մտածում էր. «Գուցե իմ զավակներն իրենց մտքում չար բան մտածեցին Աստծու մասին»։ Հոբը մշտապես այսպես էր անում։
Սադովկի որդուց սերած ղևտացի քահանաներին, որոնք պաշտամունք մատուցելու համար ինձ կմոտենան,- ասում է Տերը՝ Աստված,- մեղքերի քավության համար նախիրից մի զվարակ կտաս ողջակիզելու։
Իսկ Ահարոնին Մովսեսն ասաց. «Մոտեցի՛ր զոհասեղանին ու մատուցի՛ր քո մեղքերի զոհը, և քո ողջակեզի զոհը, և քավի՛ր քո և քո տան մեղքերը։ Ապա մատուցի՛ր քո ժողովրդի ընծաները՝ նրանց մեղքերի քավության համար»։ Այսպես է պատվիրել Տերը Մովսեսին։
որը, ինչպես այլ քահանայապետներ, պետք չունի ամեն օր նախ իր մեղքերի համար զոհեր մատուցելու և ապա՝ ժողովրդի մեղքերի համար։ Իսկ Քրիստոսը մեկ անգամ ընդմիշտ կատարեց այդ բանը, քանի որ ինքն իրե՛ն պատարագ մատուցեց։