Նա այդ կերպ սրբարանը թող մաքրի Իսրայելի որդիների պղծություններից, նրանց կատարած անիրավություններից և նրանց բոլոր մեղքերից։ Նույն կերպ թող վարվի Վկայության խորանի հետ, որ կանգնեցված է բանակատեղիում՝ նրանց անմաքրություններով շրջապատված։
Եվ քավություն անի սրբարանի համար Իսրայելի որդիների անմաքրություններից և նրանց բոլոր մեղքերից ու հանցանքներից։ Եվ այսպես անի ժողովի վրանի հետ, որ նրանց հետ է լինում իրենց անմաքրությունների մեջ։
Ահարոնը տարին մեկ անգամ խնկարկության սեղանի եղջյուրների վրա մեղքերի թողության և քավության ծես պետք է անի մեղքերի քավության համար զոհվող կենդանու արյամբ։ Նրա սերունդները տարին մեկ անգամ թող սրբագործեն այն, որովհետև դա Տիրոջ սրբությունների սրբությունն է»։
Ոչ ոք չպետք է լինի Վկայության խորանում, երբ Ահարոնը մտնի և քավություն անի սրբարանում, մինչև որ դուրս գա և քավություն անի իր, իր ընտանիքի և Իսրայելի ամբողջ ժողովրդի համար։
Այնուհետև նա թող գնա դեպի Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանը և քավության ծես կատարի դրա մաքրման համար։ Նա թող առնի զվարակի արյունից ու այծի արյունից և շուրջանակի քսի զոհասեղանի եղջյուրներին։
Մովսեսը մորթեց այն, վերցրեց նրա արյունից և իր մատով մեկ առ մեկ քսեց զոհասեղանի եղջյուրներին՝ սրբագործելով զոհասեղանը։ Մնացած արյունը թափեց զոհասեղանի խարսխին։ Այսպես սրբագործեց զոհասեղանը, որպեսզի նրա վրա քավության զոհ մատուցի։
Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ բուրվառը, դրա մեջ զոհասեղանի վրայից վերցրած կրա՛կ դիր, դրա վրա խո՛ւնկ լցրու, շտապ տա՛ր բանակատեղի և քավությո՛ւն խնդրիր նրանց մեղքերի համար, որովհետև Տերը զայրացել է և սկսել է կոտորել ժողովրդին»։
Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի լիներ ողորմած և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ իր ծառայության մեջ՝ քավելու ժողովրդի մեղքերը.