Նա այդ արյունից իր մատով յոթ անգամ թող ցանի դրա վրա և Իսրայելի որդիների պղծությունից թող մաքրի այն ու սրբացնի։
ՂԵՎՏԱԿԱՆ 16:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա թող վերցնի զվարակի արյունից և իր մատով Քավության վրա ցանի արևելյան կողմից։ Քավության առջև այդ արյունից իր մատով թող ցանի յոթ անգամ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ առնի այդ զվարակի արյունից, իր մատով շաղ տա քավության վրա՝ արևելյան կողմից, և քավության առաջ արյունից իր մատով շաղ տա յոթ անգամ։ |
Նա այդ արյունից իր մատով յոթ անգամ թող ցանի դրա վրա և Իսրայելի որդիների պղծությունից թող մաքրի այն ու սրբացնի։
և մատը թաթախելով արջառի արյան մեջ՝ Տիրոջ առջև յոթ անգամ թող շաղ տա սրբարանի վարագույրի դիմաց։
յոթ անգամ ցանեց զոհասեղանի վրա, օծելով սրբագործեց զոհասեղանը, նրա ողջ սպասքը, ավազանն ու նրա խարիսխը։ Ապա օծեց ու սրբագործեց խորանը և խորանում եղած ամեն ինչ։
և Հիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, և նրա արյան հեղումին, որ ավելի խոսուն է, քան արյունն Աբելի։
Որովհետև, եթե ցուլերի և նոխազների արյունը և երինջների շաղ տրված մոխիրը մաքրում են պղծվածներին մարմնի մաքրության համար,
Ոչ թե նրա համար, որ շատ անգամ ինքն իրեն պատարագ մատուցի, ինչպես քահանայապետը, որ Սրբություն սրբոց էր մտնում ամեն տարի ուրիշի արյունով.
իսկ երկրորդ խորանը տարին մեկ անգամ միայն քահանայապետն էր մտնում, և այդ անում էր ոչ առանց զոհի արյան,