Ահա թե Ահարոնն ինչպես կարող է մտնել սրբարան. նա մեղքի զոհի համար նախրից մի զվարակ և ողջակեզի համար մի խոյ թող բերի։
ՂԵՎՏԱԿԱՆ 16:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա Ահարոնը թող մատուցի իր մեղքի զոհի համար ընտրված զվարակը և թող քավություն տա իր և իր ընտանիքի մեղքերին։ Նա իր մեղքերի քավության համար թող մորթի զվարակը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Ահարոնը պիտի մատուցի զվարակը որպես իր մեղքի զոհը և քավություն անի իր և իր ընտանիքի համար և մորթի իր մեղքի զոհի զվարակը։ |
Ահա թե Ահարոնն ինչպես կարող է մտնել սրբարան. նա մեղքի զոհի համար նախրից մի զվարակ և ողջակեզի համար մի խոյ թող բերի։
սրբագործի սրբարանը, Վկայության խորանն ու զոհասեղանը, քավություն անի քահանաներին և ամբողջ ժողովրդին։
Իսկ Ահարոնին Մովսեսն ասաց. «Մոտեցի՛ր զոհասեղանին ու մատուցի՛ր քո մեղքերի զոհը, և քո ողջակեզի զոհը, և քավի՛ր քո և քո տան մեղքերը։ Ապա մատուցի՛ր քո ժողովրդի ընծաները՝ նրանց մեղքերի քավության համար»։ Այսպես է պատվիրել Տերը Մովսեսին։
որը, ինչպես այլ քահանայապետներ, պետք չունի ամեն օր նախ իր մեղքերի համար զոհեր մատուցելու և ապա՝ ժողովրդի մեղքերի համար։ Իսկ Քրիստոսը մեկ անգամ ընդմիշտ կատարեց այդ բանը, քանի որ ինքն իրե՛ն պատարագ մատուցեց։
իսկ երկրորդ խորանը տարին մեկ անգամ միայն քահանայապետն էր մտնում, և այդ անում էր ոչ առանց զոհի արյան,