Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 15:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եթե մի կին բազում օրեր արյունահոսություն ունի, սակայն ոչ դաշտանի ժամանակ կամ դաշտանի օրերից հետո, այդ բոլոր օրերը թող անմաքուր համարվեն դաշտանի օրերի նման և թող անմաքուր համարվի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եթե մի կնոջ արյունը, առանց դաշտանի ժամանակը լինելու, ծորում է շատ օրեր կամ իր դաշտանից ավելի է ծորում, նրա անմաքրության այդ բոլոր օրերը պետք է համարվեն դաշտանի օրերի պես. նա անմաքուր է։

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 15:25
6 Խաչաձեւ Հղումներ  

Այն անկողինը, որի մեջ նա կպառկի իր արյունահոսության օրերին, դաշտանի օրերի նման անմաքուր թող համարվի։ Ամեն առարկա, որի վրա նա կնստի այս շրջանում, դաշտանի օրերի նման թող անմաքուր համարվի։


Եվ ահա մի կին, որ տասներկու տարուց ի վեր տառապում էր արյունահոսությունից, Հիսուսի հետևից մոտենալով, դիպավ նրա հագուստի քղանցքին,


Մի կին կար, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ։


Եվ ահա մի կին, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ, իր ամբողջ ունեցվածքը դրա վրա էր ծախսել, բայց հնար չէր եղել որևէ բժշկություն գտնելու,