Եվ եթե այն տարածվի մաշկի վրա, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, քանի որ դա բորոտության վերք է՝ խոցով բորբոքված։
ՂԵՎՏԱԿԱՆ 14:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քահանան յոթերորդ օրը նորից թող գա և զննի տունը։ Եթե տեսնի, որ ախտը տարածված է տան պատերին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Յոթերորդ օրը քահանան դարձյալ թող գա և զննի տունը. եթե ախտը տարածվել է այդ տան պատերի վրա, |
Եվ եթե այն տարածվի մաշկի վրա, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, քանի որ դա բորոտության վերք է՝ խոցով բորբոքված։
Յոթերորդ օրը քահանան թող զննի նրան. եթե վերքը տարածվել է մաշկի վրա, նրան թող անմաքուր համարի, որովհետև դա խոցով արտահայտված բորոտության վերք է։
և քահանան տեսնի, որ գոնջությունը տարածվել է մաշկի վրա, թող այլևս խարտյաշ մազերին չնայի, քանի որ հիվանդն անմաքուր է։
Քահանան յոթերորդ օրը պետք է զննի բիծը։ Եթե այն տարածվել է հագուստի, գործվածքի կամ կարվածքի, քաթանե կամ բրդե, կաշվի կամ մշակված կաշվից պատրաստված իրի վրա, այդ բիծը մնայուն բորոտություն է։ Դա անմաքուր է։
հրաման թող տա, որ քանդեն-հանեն այն քարերը, որոնց վրա ախտ կա։ Թող այդ քարերը հանեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։