ՂԵՎՏԱԿԱՆ 14:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քահանան թող մորթի հանցանքի գառը, ապա վերցնելով հանցանքի զոհի արյունից՝ թող քսի մաքրվողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրին ու նրա աջ ոտքի ծայրին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մորթի հանցանքի զոհի գառը և վերցնի հանցանքի զոհի արյունից ու քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։ |
Կմորթես խոյը, կվերցնես նրա արյունից և կքսես Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրերին, նրա աջ ոտքի ծայրերին, նրա որդիների աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի ծայրերին, նրանց աջ ոտքերի ծայրերին։ Եվ արյունը կհեղես զոհասեղանի շուրջը։
Բերանովդ մի՛ շտապիր, և սիրտդ ավելորդ տեղը թող չփութա Աստծու առաջ խոսք ասելու. որովհետև Աստված երկնքում է, իսկ դու՝ երկրի վրա. դրա համար էլ քո խոսքերը թող սակավ լինեն։
Իսկ եթե կարողություն չունի ոչխարի, իր գործած մեղքերի համար երկու տատրակ կամ աղավնիների երկու ձագ թող մատուցի. մեկը՝ մեղքի համար, մյուսը՝ որպես ողջակեզ։
ապա Մովսեսը մորթեց այն, վերցրեց նրա արյունից և քսեց Ահարոնի աջ ականջի բլթակին, աջ ձեռքի ծայրին ու աջ ոտքի ծայրին։