Ահա այս թող լինի բրդե, քաթանե հագուստի, գործվածքի կամ կարվածքի և ամեն տեսակ կաշվե առարկայի վրա երևացող բորոտության բծի մաքուր կամ անմաքուր համարվելու մասին օրենքը»։
ՂԵՎՏԱԿԱՆ 14:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Այս թող լինի բորոտի կարգն այն օրը, երբ նա մաքուր համարվի։ Նրան թող բերեն քահանայի մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Այս լինի բորոտի օրենքը նրա մաքրվելու օրը։ Նա պիտի տարվի քահանայի մոտ։ |
Ահա այս թող լինի բրդե, քաթանե հագուստի, գործվածքի կամ կարվածքի և ամեն տեսակ կաշվե առարկայի վրա երևացող բորոտության բծի մաքուր կամ անմաքուր համարվելու մասին օրենքը»։
Եթե Ահարոն քահանայի որդիներից մեկը բորոտ է կամ սերմնահոսություն ունի, իրավունք չունի սուրբ զոհաբերություններից ուտելու, մինչև չմաքրվի։ Նա, ով դիպչի անմաքուր մեկի, կամ եթե ինքն է անմաքուր՝ առնական սերմի կորուստ ունենալով,
Իսկ եթե որևէ մեկը հանկարծ մեռնի իր առջև, ապա անմիջապես կպղծվի նրա ուխտյալ գլուխը. այդ օրն իսկ նա պետք է ածիլի իր գլուխն ու մաքրվի. յոթերորդ օրը նորից թող ածիլվի։
Եվ երբ նրանց տեսավ, ասաց. «Գնացե՛ք, ձեզ ցո՛ւյց տվեք քահանաներին»։ Երբ գնում էին, նույն ժամին մաքրվեցին։