ՂԵՎՏԱԿԱՆ 13:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե քահանայի զննելուց և մաքուր համարելուց հետո վերքը տարածվի մաշկի վրա, նա պետք է վերստին գա քահանայի մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց եթե քոսը տարածվի մաշկի վրա նրա մաքրվելու համար քահանայի կողմից նրա զննվելուց հետո, նա պետք է դարձյալ ներկայանա քահանային, |
«Եթե որևէ մեկի մարմնի մաշկի վրա սպի, պալար, բշտիկ և կամ բորոտության վերք երևա, թող գա Ահարոն քահանայի կամ նրա քահանա որդիներից մեկի մոտ։
Յոթերորդ օրը քահանան թող զննի նրան. եթե վերքը տարածվել է մաշկի վրա, նրան թող անմաքուր համարի, որովհետև դա խոցով արտահայտված բորոտության վերք է։
Քահանան յոթերորդ օրը պետք է մի անգամ ևս զննի, և եթե վերքը մուգ լինի և մաշկի վրա այլ գույնի չի փոխվել, նրան պետք է մաքուր համարի, որովհետև դա անվնաս նշան է։ Նա թող լվանա իր զգեստները և մաքուր համարվի։
Քահանան թող զննի, եթե վերքը տարածվել է մաշկի վրա, նրան պետք է անմաքուր համարի, որովհետև դա բորոտություն է։
Քահանան յոթերորդ օրը նորից թող գա և զննի տունը։ Եթե տեսնի, որ ախտը տարածված է տան պատերին,