և եթե քո ողջ ժողովրդից՝ Իսրայելից, որևէ մեկը մի աղոթք կամ մի աղերսանք անի, և մարդիկ, իրենց սրտի ցավը գիտենալով, ձեռքները տարածեն այս տան մեջ,
ՂԵՎՏԱԿԱՆ 13:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քահանան յոթերորդ օրը պետք է մի անգամ ևս զննի, և եթե վերքը մուգ լինի և մաշկի վրա այլ գույնի չի փոխվել, նրան պետք է մաքուր համարի, որովհետև դա անվնաս նշան է։ Նա թող լվանա իր զգեստները և մաքուր համարվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քահանան յոթերորդ օրը դարձյալ թող զննի նրան, և եթե վերքը թեթև նկատելի է ու չի տարածվել մաշկի վրա, քահանան պետք է մաքուր հայտարարի. դա քոս է։ Նա թող լվանա իր զգեստները և մաքուր կլինի։ |
և եթե քո ողջ ժողովրդից՝ Իսրայելից, որևէ մեկը մի աղոթք կամ մի աղերսանք անի, և մարդիկ, իրենց սրտի ցավը գիտենալով, ձեռքները տարածեն այս տան մեջ,
Ո՞վ կարող է պարծենալ, թե անարատ սիրտ ունի, կամ ո՞վ կհամարձակվի ասել, թե անարատ է մեղքերից։
անգամ ջախջախված եղեգը նա չի ջարդելու և առկայծող պատրույգը չի մարելու, այլ արդարությամբ դատաստան է տեսնելու։
Նրանց սատկած մարմինները վերցնողը պետք է իր հագուստները լվանա և մինչև երեկո անմաքուր համարվի։
Նրանց սատկած մարմինները վերցնողը պետք է իր հագուստները լվանա և մինչև երեկո անմաքուր համարվի։ Այդ ամենը թող ձեզ համար անմաքուր լինեն։
Այդ սատկած մարմինները վերցնողը պետք է լվանա իր հագուստները և մինչև երեկո անմաքուր համարվի։
«Եթե որևէ մեկի մարմնի մաշկի վրա սպի, պալար, բշտիկ և կամ բորոտության վերք երևա, թող գա Ահարոն քահանայի կամ նրա քահանա որդիներից մեկի մոտ։
Քահանան յոթերորդ օրը պետք է զննի նրան, և եթե վերքը նույն վիճակում է մնացել, մաշկի վրա չի տարածվել, ապա քահանան նրան պետք է մեկուսացնի ևս յոթ օր։
Իսկ եթե քահանայի զննելուց և մաքուր համարելուց հետո վերքը տարածվի մաշկի վրա, նա պետք է վերստին գա քահանայի մոտ։
Մաքրվածը թող լվանա իր հագուստները, ածիլի իր բոլոր մազերը, լողանա ջրով և մաքուր համարվի։ Ապա նա թող մտնի բանակատեղի, բայց իր տնից դուրս ապրի յոթ օր։
Սիրելինե՛ր, քանի որ այս խոստումն ունենք, ինքներս մեզ մաքրենք մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով։
մոտենանք ճշմարիտ սրտով, հավատի լիությամբ՝ սրտներս մաքրած չար խղճմտանքից և մեր մարմինը լվացած մաքուր ջրով։
միայն կերակուրների, ըմպելիքի և պես-պես լվացումների հետ, որոնք մարմնին վերաբերող ծիսակատարումներ էին, և որոնք գործում էին մինչև բարեփոխման ժամանակները։
քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։