Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 13:56 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսկ եթե քահանան տեսնի, որ բիծը լվացվելուց հետո թխագույն է դարձել, ապա այդ մասը թող կտրի-անջատի հագուստից, կաշվե առարկայից, գործվածքից և կարվածքից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իսկ եթե քահանան տեսնի, որ լվացվելուց հետո ախտը թեթև նկատելի է, այն ժամանակ այդ մասը թող պատռի-անջատի հագուստից կամ կաշվից, կամ հենքից և կամ թևքից։

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 13:56
3 Խաչաձեւ Հղումներ  

լինի գործվածք թե կարվածք, լինի քաթանից թե բրդից գործված, կաշվի վրա կամ մշակված կաշվից պատրաստված իրի վրա,


Քահանան թող զննի բիծը լվանալուց հետո։ Եթե բծի տեսքը դեպի լավը չի փոխվել, թեև այն տարածված էլ չլինի, պիղծ է, թող կրակով այրվի, քանզի բույն է դրել հագուստի՝ գործվածքի կամ կարվածքի վրա։


Եթե բիծը նորից երևա հագուստի, գործվածքի կամ կարվածքի, կամ ամեն տեսակ կաշվե առարկայի վրա, դա բորբոքված բորոտություն է. ախտով վարակվածը կրակով թող այրվի։