Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 13:52 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Քահանան պետք է այրի այդ հագուստները, դրանք լինեն գործվածք թե կարվածք, բրդից թե քաթանից կամ ամեն տեսակ կաշվե առարկաներ, որոնց վրա կա բիծը, քանի որ դա մնայուն բորոտություն է, կրակով պետք է այրվի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այն ժամանակ նա պետք է այրի բրդե կամ կտավե հագուստը կամ հենքը, կամ թևքը և կամ կաշվից պատրաստված որևէ բան, որի մեջ այդ ախտանշանը կա։ Քանի որ դա բորբոքված բորոտություն է, պետք է այրվի կրակով։

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 13:52
10 Խաչաձեւ Հղումներ  

Դու պիտի պղծես արծաթապատ և ոսկեպատ կուռքերը, պիտի փշրես դրանք և թափես դաշտանի ջրի նման, պիտի հեռացնես դրանք աղբի նման։


Եթե խեցեղեն անոթի մեջ դրանցից ընկնի, անոթի մեջ եղածը կպղծվի, իսկ անոթը պիտի ջարդվի։


Այն ամենը, ինչի վրա ընկնեն դրանց սատկած մարմինները, կպղծվեն։ Թոնիր թե օջախ, նման դեպքում պիտի քանդեն, քանի որ պղծվել են։ Դրանք անմաքուր պիտի լինեն ձեզ համար,


«Եթե հագուստի վրա բորոտության բիծ լինի, լինի այն բրդե կամ քաթանե հագուստ,


լինի գործվածք թե կարվածք, լինի քաթանից թե բրդից գործված, կաշվի վրա կամ մշակված կաշվից պատրաստված իրի վրա,


Քահանան յոթերորդ օրը պետք է զննի բիծը։ Եթե այն տարածվել է հագուստի, գործվածքի կամ կարվածքի, քաթանե կամ բրդե, կաշվի կամ մշակված կաշվից պատրաստված իրի վրա, այդ բիծը մնայուն բորոտություն է։ Դա անմաքուր է։


Եթե քահանան տեսնի, որ բիծը չի տարածվել հագուստի վրա, դա լինի գործվածք թե կարվածք, բրդից կամ քաթանից կամ ամեն տեսակ կաշվե իր,