ՂԵՎՏԱԿԱՆ 13:48 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ լինի գործվածք թե կարվածք, լինի քաթանից թե բրդից գործված, կաշվի վրա կամ մշակված կաշվից պատրաստված իրի վրա, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կտավից թե բրդից գործված, հենքի կամ թևքի մեջ, կաշվի վրա թե կաշվից շինված որևէ բանի վրա, |
եթե այդ բիծը կանաչած կամ կարմրավուն լինի, կաշվի կամ հագուստի, գործվածքի կամ կարվածքի, մշակված կաշվից պատրաստված ցանկացած իրի վրա, դա բորոտության բիծ է, և պետք է ցույց տրվի քահանային։
Քահանան յոթերորդ օրը պետք է զննի բիծը։ Եթե այն տարածվել է հագուստի, գործվածքի կամ կարվածքի, քաթանե կամ բրդե, կաշվի կամ մշակված կաշվից պատրաստված իրի վրա, այդ բիծը մնայուն բորոտություն է։ Դա անմաքուր է։
Քահանան պետք է այրի այդ հագուստները, դրանք լինեն գործվածք թե կարվածք, բրդից թե քաթանից կամ ամեն տեսակ կաշվե առարկաներ, որոնց վրա կա բիծը, քանի որ դա մնայուն բորոտություն է, կրակով պետք է այրվի։
Եթե քահանան տեսնի, որ բիծը չի տարածվել հագուստի վրա, դա լինի գործվածք թե կարվածք, բրդից կամ քաթանից կամ ամեն տեսակ կաշվե իր,
Զգո՛ւյշ եղիր, չլինի թե մոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն, չպահես նրա պատվիրանները, նրա կանոններն ու օրենքները, որ ես հաղորդում եմ քեզ։
փրկե՛ք նրանց՝ խլելով կրակից։ Իսկ ուրիշներին հանդուրժե՛ք երկյուղով՝ ատելով նույնիսկ նրանց մարմնից աղտոտված պատմուճանը։
Սակայն Սարդիսում մի քանի հոգի ունես, որոնք չկեղտոտեցին իրենց զգեստները և պիտի շրջեն սպիտակ զգեստների մեջ, որոնց արժանի եղան։