Իսկ ջրերում, ծովերում ու գետերում ապրող բոլոր այն կենդանիները, որոնք լողակներ ու թեփուկ չունեն, մի՛ կերեք. նման բոլոր ծովային կենդանիները անմաքուր են։
ՂԵՎՏԱԿԱՆ 11:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ջրային կենդանիներից կարող եք ուտել նրանք, որոնք ունեն լողակներ ու թեփուկ և ապրում են ջրերում, ծովերում և գետերում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ջրերի մեջ բոլոր եղածներից սրանք կուտեք. ջրերի մեջ, այսինքն՝ ծովերի և գետերի մեջ. կուտեք բոլոր լողակ և թեփուկ ունեցողներին։ |
Իսկ ջրերում, ծովերում ու գետերում ապրող բոլոր այն կենդանիները, որոնք լողակներ ու թեփուկ չունեն, մի՛ կերեք. նման բոլոր ծովային կենդանիները անմաքուր են։
Դրանց միսը մի՛ կերեք և սատկած մարմիններին մի՛ դիպչեք, որովհետև դրանք ձեզ համար անմաքուր են։
Վկայություն տվեցի հրեաներին և հեթանոսներին՝ Աստծու առաջ ապաշխարության և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի մասին։
որովհետև Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ անթլփատությունը, այլ հավատը, որ գործում է սիրո օգնությամբ։
Բայց մեկը թերևս ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛ւյց տուր ինձ քո հավատն առանց գործերի, և ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»։