Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 11:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսկ խոզը, որ թեև թաթահերձ կճղակավոր է, սակայն չի որոճում, այն նույնպես ձեզ համար թող անմաքուր լինի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

խոզը, որը թեև կճղակավոր է և ճեղքված կճղակ ունի, բայց չի որոճում, նա ձեզ համար անմաքուր է։

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 11:7
11 Խաչաձեւ Հղումներ  

Քարանձավներում էին պառկում ու քնում, որպեսզի երազ տեսնեին. խոզի միս էին ուտում ու զոհերի մսաջուր, և նրանց բոլոր ամանները պղծված էին։


«Նրանք, որ իրենց սրբում և մաքրում են իրենց պարտեզների ու սրահների մեջ, որ խոզի միս, պիղծ բաներ և մուկ են ուտում, միասին պիտի բնաջնջվեն,- ասում է Տերը։-


Բայց անօրենը, որ ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույնն է, թե շուն է մորթում, իսկ նա, որ նաշիհ է ընծայաբերում, նույնն է, թե խոզի արյուն է թափում, իսկ նա, որ հիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նույնն է, թե հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները և իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։


Կարող եք ուտել այն կենդանիները, որոնք թաթահերձ կճղակավորներ են, որոնց թաթերը երկուսի են բաժանված և որոճացողներ են։


Նաև ճագարը, որ թեև որոճում է, սակայն թաթը երկուսի չի բաժանված, այն թող ձեզ համար անմաքուր լինի։


Դրանց միսը մի՛ կերեք և սատկած մարմիններին մի՛ դիպչեք, որովհետև դրանք ձեզ համար անմաքուր են։


Մի՛ տվեք սրբությունը շներին և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով ձեզ պատառոտեն։


Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, որը նրան ուղարկեց իր ագարակը՝ խոզեր արածեցնելու։


և դևերը դուրս եկան այդ մարդուց ու մտան խոզերի մեջ. և երամակը գահավանդից ընկավ լիճն ու խեղդվեց։


Խոզը թեև ճեղքված թաթ ունի ու կճղակաբաշխ է, բայց չի որոճում. ուստի նա ձեզ համար անմաքուր է. մի՛ կերեք նրա միսը և դրանց սատկած մարմնին մի՛ մոտեցեք։