Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՂԵՎՏԱԿԱՆ 11:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ձեզ մի՛ ապականեք երկրի վրա սողացող սողուններ ուտելով, և նրանցով մի՛ պղծեք ձեզ, որպեսզի անմաքուր չհամարվեք։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ձեր անձերը մի՛ պղծեք ոչ մի սողացող սողունով. դրանցով մի՛ պղծվեք և անմաքուր մի՛ դարձեք դրանցով։

Տես գլուխը



ՂԵՎՏԱԿԱՆ 11:43
5 Խաչաձեւ Հղումներ  

Ապա Աստված ասաց. «Թող ջրերը կենդանի շունչ ունեցող զեռուններ հանեն, և երկրից վերև՝ երկնքի հաստատության մեջ, թևավոր թռչուններ լինեն»։ Այդպես էլ եղավ։


Ամեն մի էակ, որ շարժվում էր երկրի վրա, մեռավ. թռչունները, անասուններն ու գազանները, երկրի վրա սողացող բոլոր սողուններն ու բոլոր մարդիկ։


Տարբերակե՛ք մաքուր անասունները անմաքուր անասուններից, մաքուր թռչունները՝ անմաքուրներից, ձեզ մի՛ պղծեք անմաքուր անասուններով, թռչուններով ու երկրի ամեն տեսակ սողուններով, որոնց ես առանձնացրել եմ ձեզ համար՝ իբրև անմաքուրների։


նա, ով դիպչի մի պիղծ սողունի, որը կպղծի իրեն, կամ մի մարդու, որը կարող է պղծել ամեն տեսակ պղծություններով,