Ես էլ ասում եմ. «Քա՛վ լիցի, Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, թե հոգիս երբևէ ապականվի պղծությունների մեջ. ես մեռելոտի կամ գազանից հոշոտված անասունի միս ծննդիցս ի վեր մինչև այժմ երբեք չեմ կերել, ու բերանս էլ որևէ պիղծ միս չի մտել»։
ՂԵՎՏԱԿԱՆ 11:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Խոսե՛ք Իսրայելի որդիների հետ և ասե՛ք նրանց. “Սրանք են այն անասունները, որ կարող եք ուտել երկրի վրայի բոլոր կենդանիներից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Խոսե՛ք Իսրայելի որդիների հետ և ասացե՛ք. “Երկրի վրա եղած բոլոր անասուններից սրանք են այն անասունները, որ կարող եք ուտել։ |
Ես էլ ասում եմ. «Քա՛վ լիցի, Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, թե հոգիս երբևէ ապականվի պղծությունների մեջ. ես մեռելոտի կամ գազանից հոշոտված անասունի միս ծննդիցս ի վեր մինչև այժմ երբեք չեմ կերել, ու բերանս էլ որևէ պիղծ միս չի մտել»։
Սրանք են այն թռչունները, որ պիղծ են, որոնցից պիտի գարշեք և դրանց միսը պիտի չուտեք. արծիվը, գիշանգղը, ջրարծիվը,
բացի նրանցից, որոնք իրենց ոտքերի վրա սրունք ունեն և դրանցով կարողանում են ոստոստել երկրի վրա։
Կարող եք ուտել այն կենդանիները, որոնք թաթահերձ կճղակավորներ են, որոնց թաթերը երկուսի են բաժանված և որոճացողներ են։
Ամեն կերակուր, որի վրա պղծված անոթի ջրից կլցվի, կպղծվի, ինչպես նաև այդ անոթի միջի խմելու ջուրը պղծված կլինի։
Եթե ձեր ուտելու կենդանիներից մեկը սատկի, նա, ով դիպչի նրանց սատկած մարմիններին, մինչև երեկո թող անմաքուր համարվի։
Մի՛ կերեք այն կենդանիները, որոնք թեև որոճում են, սակայն թաթահերձ կճղակավոր չեն, ինչպես օրինակ ուղտը, որ թեև որոճում է, սակայն կճղակը երկուսի չի բաժանված, այն թող ձեզ համար անմաքուր լինի։
Ջրային կենդանիներից կարող եք ուտել նրանք, որոնք ունեն լողակներ ու թեփուկ և ապրում են ջրերում, ծովերում և գետերում։
Տեսակ-տեսակ և օտարոտի ուսմունքների մեջ մի՛ տատանվեք, քանզի լավ է շնորհով ամրացնել սիրտը և ոչ թե կերակուրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպես ընթացան։
միայն կերակուրների, ըմպելիքի և պես-պես լվացումների հետ, որոնք մարմնին վերաբերող ծիսակատարումներ էին, և որոնք գործում էին մինչև բարեփոխման ժամանակները։